Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի խնդրին նվիրված ԷկոԼուրի «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում և քննարկում ՀԲՃ-ում

Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի խնդրին նվիրված  ԷկոԼուրի «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում և քննարկում ՀԲՃ-ում

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սույն թվականի մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀԲՃ-ի գրասենյակում (Սպենդիարյան 5, 2-րդ հարկ, բնակարան 24), կազմակերպում է ԷկոԼուրի նկարահանած «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում և Արարատյան դաշտի եւ Սեւանա լճի հիմնահարցին նվիրված քննարկում:

Ֆիլմում ներկայացված է՝ ինչ է իրականում տեղի ունեցել Արարատյան դաշտում, ինչու են Արարատի եւ Արմավիրի մարզերի գյուղերը մնացել առանց ջուր, եւ ուր է այդ ջուրը հոսում, արդյոք պետք են Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողումներ:

Ֆիլմը նկարահանվել է 2014թ-ին: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Նիկոլայ Դավթյանը, Ինգա Զարաֆյանը, Գագիկ Քոչինյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Տաթեւիկ Գրիգորյանը:

11:10 Մարտ 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news