SOS ահազանգ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտահոսքերի վերաբերյալ` մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

SOS ահազանգ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտահոսքերի վերաբերյալ` մամուլի ասուլիս «ԷկոԼուր»-ում

ԷկոԼուր

Լոռու մարզից ահազանգ ստացվեց, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է եւ վթարի է ենթարկվել` էական վնաս պատճառելով: Միաժամանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, չլուծելով պոչամբարի խնդիրները, ճնշումներ գործադրելով, նախատեսում է Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքներում նոր տարածք վերցնել եւ նոր պոչամբար կառուցել, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները: Մարտի 24-ին եւ 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երեւանից մեկնած անկախ փորձագիտական խումբը:  «ԷկոԼուր» մամուլի ակումբում փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանը կներկայացնի մոնիտորինգի նախնական արդյունքները, Մեծ Այրում համայնքի բնակիչների անունից հայտարարությամբ հանդես կգա   Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ,  «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Մարտ 26, 2015 at 12:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր