ԷկոԼուր
Արդեն մի քանի ամիս է մամուլում ակտիվորեն քննարկվում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հնարավոր պաշտոնանկության հարցը: Այսօր « Հրապրակ» օրաթերթը հրապարակել է «Մի քանի նախարարների ու մարզպետների պաշտոնանկության հարցն արդեն որոշված է» խորագրով նյութը, որտեղ մասնավորապես ասված է. «… Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է, իր գործը մավրորեն կատարած «երկարամյա» Արմեն Մովսիսյանը, ինչպես տեղեկացնում են աղբյուրները, նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան»:
Եթե տեղեկությունը հավաստի է, ապա սոցիալ-տնտեսական զարգացման համար այդ կարեւորագույն պաշտոնները զբաղեցնող նորանշանակ անձինք սկզբնական ժամանակներում կազատվեն անօրինական եւ պետության ու հանրային շահերին հակասող որոշումները հաստատելու անհրաժեշտությունից: Դա նրանց փոխարեն արդեն արել են Արմեն Մովսիսյանը (մասանվորապես, պետական բաժնետոմսերի վաճառքը ռուսական Գազպրոմին) եւ Արամ Հարությունյանը (մասնավորապես, Սեւանում ձկնաբուծարան հիմնելու ծրագիրը Սեւանա լճի ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի հաշվին): Եւ սրանք միայն վերջին որոշումներն են: Նախարարների պաշտոնները պետք է վաստակել:
Փետրվար 01, 2014 at 13:06