Մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում. Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները` հողային ռեսուրսները թվերով եւ փաստերով

Մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում. Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները` հողային ռեսուրսները թվերով եւ փաստերով

ԷկոԼուր

Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները` հողային ռեսուրսները թվերով եւ փաստերով:

Հայաստանում որքա՞ն դեգրադացված հող կա եւ որո՞նք են դեգրադացման պատճառները: Ինչպե՞ս ապահովել 2015թ-ի կոչը` «Անվճար սնունդ չի լինում: Ներդրում արեք հողի առողջության մեջ»: Արդյո՞ք հավասարակշռված են կառավարության առաջնահերթությունները հողային ռեսուրսների պահպանման համար:

Այս եւ այլ հարցերի կպատասխանեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

13:53 Մայիս 27, 2015


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news