ԷկոԼուր
2013թ. Սյունիքի մարզի 47 հանքավայրերի համար տրվել են ընդերքօգտագործման լիցենզիաներ: Այս մասին նշված է «ՀՀ Սյունիքի մարզպետի 2013թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին» հաշվետվության մեջ:
«Ներկայումս շահագործվում է 30 հանքավայր, որից 7-ը` մետաղական, 23-ը` ոչ մետաղական: «Բոլոր հանքօգտագործողները ունեն հողհատկացման և ընդերքի օգտագործման համապատասխան փաստաթղթեր»,- գրված է հաշվետվության մեջ:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքի մարզում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 44 ընդերքօգտագործման իրավունք, որոնցից 10-ը մետաղական հանքերի համար:
Փետրվար 18, 2014 at 16:34