Հրազդան գետը սեւացել է (լուսանկարներ)

Հրազդան գետը սեւացել է (լուսանկարներ)

ԷկոԼուր

Մարտի 12-ին Հրազդան գետի մակարդակը բարձրացել է, իսկ ջուրը ամբողջովին` սևացել: Աղտոտվածությունից և գարշահոտությունից մարդիկ անգամ չէին ցանկանում մոտ գալ գետին:  «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ջրլող թռչունները դուրս էին եկել ջրից,  իսկ ձկներ գետում ընդհանրապես  չէին երևում: Ռեստորանային համալիրների աշխատակիցները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ ամեն տարի այսպես է լինում: «Գնացեք, ՀԷԿ-երից հարցրեք` ինչի է էսպես»,- ասում էին նրանք: 

Նշենք, որ ավելի վաղ ԷկոԼուրը, հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքին, տեղեկացրել էր, որ  Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչի հետեւանքով Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:

18:56 Մարտ 12, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news