Սևանը մահացու վտանգի տակ է. «ԷկոԼուր» մամուլի ակումբում հասարակությունը հանդես կգա իշխանություններին ուղղված դիմումով

Սևանը մահացու վտանգի տակ է. «ԷկոԼուր» մամուլի ակումբում հասարակությունը հանդես կգա իշխանություններին ուղղված դիմումով

էկոԼուր

Խորհրդարանական լսումների նախօրեին, որոնց ընթացքում  քննարկվելու է 5 տարի ժամկետով Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների հարցը, հասարակությունը պատրաստել է «Սևանը մահացու վտանգի տակ է» խորագրով  դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը: Մարտի 17-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ), հասարակական փորձագետներ ՀՀ Ազգային ժողովի 1999-2003թթ. 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը և ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը կներկայացնեն Սևանա լճին սպառնացող հիմնական ռիսկերը և վտանգները` կապված Սեւանա լճից ջրբացթողումների ավելացման եւ Սևանում ձկնաբուծության համալիր ծրագրի իրականացման հետ: Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև հասարակության այլ ներկայացուցիչներ, ովքեր կստորագրեն դիմումը և կփոխանցեն այն իշխանություններին:

15:05 Մարտ 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news