ԷկոԼուր
Փետրվարի 14-ին Երևանում անցկացված Նոր Շիրակ – Արտաշատ, Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հասարակական լսումները վերածվեցին իսկական սկանդալի: Լսումներին հասարակական սեկտորից մասնակցում էին ընդամենը երեք հոգի: Սկզբից ոստիկանությունը խոչընդոտեց հասարակության ներկայացուցիչներին մտնել Երեւանի քաղաքապետարանի շենք, որտեղ անցկացվում էին լսումները: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը կարծիքով` լսումները կրում էին ձևական բնույթ, քանի որ լսումներին չի մասնակցել ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: Իրավիճակը թեժացավ և Սիլվա Ադամյանի հասցեին հնչեցին մեղադրանքներ ու վիրավորանքներ: Հասկանալի է, որ նման իրավիճակում քննարկել նախագիծը անհնար է:
Մանրամասները` ԷկոԼուրի տեսանյութում, առանց մեկնաբանությունների
Փետրվար 19, 2014 at 15:38