ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստին հարկային և մաքսային արտոնություն տվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին ներդրումային ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը: Ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շուրջ 10.7 միլիարդ դրամի սարքավորումներ, և կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվեց դրանց ԱԱՀ-ի վճարման ժամկետը և ազատվեց ներմուծման մաքսատուրքից:
Վերազինման արդյունքում կայանի հզորությունը կավելանա 7 ՄՎտ-ով, 220 ՄՎտ-ից դառնալով 227 ՄՎտ, կկրճատի վառելիքի տեսակարար ծախսը, 258.1 գր/կվտժ-ից` 252.8 գր/կվտժ, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով:
Նշվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ:
Նոյեմբեր 20, 2017 at 13:45