Վարչապետը հանձնարարեց փոփոխել բնապահպանական փորձաքննության մասին օրենքը

Վարչապետը հանձնարարեց փոփոխել բնապահպանական փորձաքննության մասին օրենքը

ԷկոԼուր

ՀՀ կառավարաության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարել կատարելագործել բնապահպանական փորձաքննությունը: «Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը։ Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է՝ բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետներում իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,- ասել է վարչապետը: Նա հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ: Ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

16:58 Հուլիս 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news