Հոկտեմբերի 21-ին Հայաստանում կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում կանցկացվի համապետական շաբաթօրյակ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ի նիստում հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը և հետևողական լինել իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ու ժամանակացույցի առումով:

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին`ՀՀ վարչապետը մասնավորապես ասել է. « 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսով»:

15:48 Հոկտեմբեր 12, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news