ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողներ չեն գտնվում

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողներ չեն գտնվում

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրող ներկա պահին չկա: Այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով ԷկոԼուրի հարցին:

Անդրադառնալով ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացմանը` Հայկ Հարությունյանն ասաց. «Ատոմային էներգետիկայի ոլորտում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է ըստ ժամանակացույցի, չնախատեսված խնդիրներ չունենք: Մայիս, հունիս, հուլիս ամսվա առաջին կեսին ատոմակայանը կկանգնի պլանային վերանորոգման: Եվս մեկ պլանային վերանորոգում կունենանք մյուս տարի: Դրանով կավարտենք ատոմային էներգաբլոկի աշխատանքի երկարացման աշխատանքները»:

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը նախատեսված է 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: Հենց այս նույն տարում պետք է շահագործումից դուրս բերվի ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը: Այս էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

 

Ապրիլ 28, 2017 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր