80 միլիոն եվրոյի նոր վարկ KfW-ից՝ ջրային և կոշտ թափոնների ոլորտների բարեփոխումների և գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործման համար

80 միլիոն եվրոյի նոր վարկ KfW-ից՝ ջրային և կոշտ թափոնների ոլորտների  բարեփոխումների և  գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործման համար

ԷկոԼուր

Հայաստանի կառավարությունը բյուջետային դիֆիցիտը կլրացնի նոր վարկով: Գործադիրը նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությանը գերմանական Վերականգնման վարկերի բանկից (KfW) 80 միլիոն եվրո վարկի տրամադրման համաձայնագրի նախագծին: Բյուջետային աջակցությանն ուղղված այս վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը: 80 մլն եվրոն տրամադրվելու է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25 տոկոս՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:

15:53 Նոյեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news