ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սառցալեզվակներից ազատվելու համար ինքնագործունեությամբ մի զբաղվեք, դիմեք 911

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սառցալեզվակներից ազատվելու համար ինքնագործունեությամբ մի զբաղվեք, դիմեք 911

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ սառցալեզվակներից ազատվելու համար ինքնագործունեությամբ մի զբաղվեք, դիմեք 911: Այս մասին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության փրկարար ուժերի համակարգման բաժնի պետ, մայոր Դավիթ Գրիգորյանը:

«Մեկ ամսվա կտրվածքով միայն սառցալեզվակների համար ունենք 1000-ին հասնող ահազանգ, և այս պահի դրությամբ այդ թվերն աճողական են: Շնորհիվ փրկարարների, ժամանակին հեռացնելով սառցելեզվակները, այսօրվա դրությամբ չունենք գրանցված դեպք, որ որևէ մեկը տուժել է սառցալեզվակներից, կամ առավել ևս մահացության դեպք», - հայտնեց մայոր Դավիթ Գրիգորյանը:
Սառցալեզվակները հեռացնելու ժամանակ փրկարարների համար հիմնական խոչընդոտ են բակերում կայանած ավտոմեքենաները: «Մեքենաները կայանված են բոլոր բակերում, տերերին գտնելը շատ դժվար է: Այդ ժամանակ մեզ օգնության է հասնում ճանապարհային ոստիկանությունը, որպեսզի մեքենաները հեռացնենք», - նշեց ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

17:29 Փետրվար 06, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news