Հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի

Հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի

ԷկոԼուր

Հունիսի 8-ին Գործադիրն ընդունեց հանքարդյունաբերության վերաբերյալ վերաբերյալ որոշում, որի շնորհիվ ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի:

Ընդերքօգտագործողներն իրենց հաշվետվություններում կներկայացնեն տեղեկատվություն արտադրության, արտադրությանч ներքին շուկայում իրացման և արտահանման, ֆինանսական աուդիտի, վճարած հարկերի, աշխատողների, բնօգտագործման վճարների, բնապահպանական վճարների, ընկերությանը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից հատկացումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացման և մշտադիտարկումների իրականացման վճարների, հանքարդյունահանման պայմանագրով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունների, ընդերքօգտագործողի կողմից համայնքին կատարած բարեգործական հատկացումների, նվիրատվությունների, համայնքին կատարված անհատույց օտարումների մասին և այլն:
Ընդունված «Ընդերքօգտագործման հետ կապված գործու¬նեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրա¬բանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաեվ պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» որոշման համաձայն` ընդերքօգտագործողների հրապարակային հաշվետվություններին հնարավոր կլինի ծանոթանալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, որը հասանելի է www.eiti.am կայքէջին կից գործող reports.eiti.am հասցեում:

20:27 Հունիս 08, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news