Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը

Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը: Վերջինս հանդիսանում է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրենը:

Ինեսսա Գաբայանը ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և  «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերի փորձագետ է:

Լուսանկարը Ինեսսա Գաբայանի ֆեյսբուքյան էջից

 

11:42 Հուլիս 11, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news