EITI-ի շրջանակներում մշակվում են հանքավայրերի իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր

EITI-ի շրջանակներում մշակվում են հանքավայրերի իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր

ԷկոԼուր

Ներկայում Հայաստանում ակտիվորեն ընթանում են հանքավայրերի իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստի ժամանակ:

Նշենք, որ սեփականության իրավունքի բացահայտումը EITI-ի գործընթացի պարտադիր պահանջ է: Չնայած բացահայտման մակարդակը որոշված է, սակայն 2010 թվականի հունվարին պարզ կլինի՝ ովքեր են ներառվել այդ բաց ցուցակի մեջ:

EITI-ի հայկական գործընթացում գործում է նաև «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որը հաստատվել է նիստի ընթացքում:

Փաստաթուղթում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի EITI-ի առաջին միջազգային վավերացումը։ Վավերացման ընթացքում գնահատվում է երկրի առաջընթացն EITI-ի ստանդարտի բոլոր պահանջների իրականացման առումով։ Վավերացման գնահատականի հիման վրա EITI-ի միջազգային խորհուրդը հաստատում է երկրի առաջընթացը (կարգավիճակը)։

«Հայաստանի Հանրապետությունում առկա են հանքարդյունաբերության ոլորտի կառավարման մի շարք խնդրիներ: Այդ տեսանկյունից, ընդերքօգտագործման ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման ու սոցիալ-բնապահպանական պատասխանատվության բարձրացման տեսանկյունից գերկարևոր է ԱՃԹՆ-ի միջոցով պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ մշակելու նախաձեռնությունը, որի միջոցով բազմաշահառու խումբը հետամուտ է լինելու ընդերքօգտագործման ոլորտում առկա օրենսդրական, սոցիալ-բնապահպանական, կառավարչական և նույնիսկ տեխնոլոգիական խնդիրների վերհանմանը և շտկմանը», - նշված է EITI Armenia-ի պաշտոնական կայքում:

 

15:17 Սեպտեմբեր 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news