Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հայաստանում օդային ավազանի ուսումնասիրության 2017 թվականի առաջին տվյալները:

Ուսումնասիրության համաձայն՝ հունվարին Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.3 անգամ: Գյումրիում 1.8 անգամ ՍԹԿ-ն գերազանցել է ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան, 1.6 անգամ այն գերազանցել է Վանաձորում, իսկ Ալավերդիում` 2.2 անգամ:
ՊՈԱԿ-ի տեղեկանքի համաձայն՝ մթնոլորտային օդում որոշված մյուս նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները նշված քաղաքներում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները:
Արարատ քաղաքում կատարված փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, Հրազդանում, Չարենցավանում և Մարտունիում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումները չեն արձանագրել ՍԹԿ-ների գերազանցում:

13:39 Մարտ 15, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news