Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ Մարդու իրավունքների պաշտպան

Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ Մարդու իրավունքների պաշտպան

www.ombuds.am

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:

Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշների համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով։

Ապրիլ 03, 2020 at 22:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր