Քրեական գործ է հարուցվել Շահումյանի հանքախորշում մահվան ելքով դժբախտ պատահարի առթիվ

Քրեական գործ է հարուցվել Շահումյանի հանքախորշում մահվան ելքով դժբախտ պատահարի առթիվ

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ:
Սույն թվականի մարտի 2-ին դժբախտ դեպք է գրանցվել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Շահումյանի ոսկի բազմամետաղային ստորգետնյա հանքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են ապարաբարձիչ մեքենայի վարորդ 1994 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանին, լեռնային վարպետ 1970 թ. ծնված Կարո Կարապետյանին, բեռնատարի վարորդ 1964 թ. ծնված Պողոս Ալեքսանյանին և տեղափոխել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Արթուր Մարտիրոսյանը մահացել է: Մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում, նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ. կատարվել է դեպքի վայրի զննություն, հագուստների առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել արյան նմուշներ, դեպքի վայրից՝ արգասիքի նմուշներ, հարցաքննվել վկաններ:

 

14:59 Մարտ 05, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news