«Նաիրիտ» գործարանի թունաքիմիկատները պետք է ոչնչացնել, իսկ «Խոսրովի արգելոցը» ապահովել կապի միջոցներով, քննարկում ԱԺ-ում

«Նաիրիտ» գործարանի թունաքիմիկատները պետք է  ոչնչացնել, իսկ «Խոսրովի արգելոցը» ապահովել կապի միջոցներով, քննարկում ԱԺ-ում

ԷկոԼուր

Անհրաժեշտ է «Նաիրիտ» գործարանի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատները հավաքել, պահեստավորել և հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ ոչնչացնել: Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հոկտեմբերի 11-ին` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Նաիրիտ» գործարանի և Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհների վերաբերյալ քննարկման ժամանակ: «Նաիրիտ» գործարանի խնդիրներից նա նաև նշել է, որ գործարանում բացակայում է ռեզերվների հովացման համակարգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհին` գեներալ-մայորը կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով Վրեժ Գաբրիելյանն առաջնահերթ է համարել արգելոցի մուտքի եւ ելքի ճանապարհների ու արահետների զինումը տեսախցիկներով` հետագա հնարավոր հրդեհների առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհված 2200 հեկտար ընդհանուր տարածքից չի վառվել միայն 365 հեկտարը: Այրված տարածքներում բազմաթիվ են չվնասված կղզյակները, որոնք ոչ միայն կենդանիների ապաստարան են հանդիսացել, այլ հետագայում կնպաստեն կենսաբազմազանության արագ վերականգնմանը: Կրակը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը, և հրդեհից արդեն 20 օր անց վերականգնվել են որոշ ծառատեսակներ:

Զեկուցողները փաստել են, որ Խոսրովի արգելոցի հրդեհի և դրան հաջորդած հետմարման ժամանակ 24 օրերի հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն է եղել, որն առաջիկայում մտադիր է կարգավորել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

14:14 Հոկտեմբեր 12, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news