Մինչև 2020 թ-ը նախատեսվում է Հայաստանում օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը կրճատել 66,6 %-ով

Մինչև 2020 թ-ը նախատեսվում է Հայաստանում օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը կրճատել 66,6 %-ով

ԷկոԼուր

Մինչև 2020 թ-ը Հայաստանը նախատեսում է օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը կրճատել 66,6 %-ով: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման և կառավարման հարցում բարելավել երկրի տեխնիկական զինվածությունը, միջին մասնագիտական հաստատությունների մասնագետներին վերապատրաստել, սառեցման և օդորակման ոլորտում սպասարկման հզորությունները ամրապնդել՝ ձեռք բերելով օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ գործիքների 25 հավաքածու: Ծրագրվում է ունենալ տեխնիկապես հագեցված 4 մաքսակետ: Այս գործողություններն իրականացվելու են «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» 2-րդ փուլի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը դեկտեմբերի 4-ին ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը: Վերջինս շեշտել է, որ Հայաստանը օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատմանգործընթացներում առաջնորդի դեր է ստանձնել:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, 1999 թ-ից սկսած Հայաստանը կատարում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, երբեմն նաև` առաջանցիկ տեմպերով:

«Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 1-ին փուլը իրականացվել է 2010-2016 թթ-ի ընթացքում՝ ապահովելով Հայաստանում օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատումը 15%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

17:56 Դեկտեմբեր 05, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news