«Հայանտառ»-ը օպտիմալացնում են

«Հայանտառ»-ը օպտիմալացնում են

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ նոյեմբերի 9-ին քննարկել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին:

Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ: Այս մասին տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի բոլոր անտառները` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) անտառները, հանձնել մեկ մարմնի` Անտառային պետական կոմիտեի կառավարմանը: Անտառների միավորումը և մեկ մարմնի կողմից կառավարվելը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից: Հասարակության մի մասն ընդհանրապես դեմ է բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների միավորմանը, քանի որ դրանք թե իրավական, թե նպատակային, թե գործառնական տեսանկյունից տարբեր օբյեկտներ են: ԲՀՊՏ-ներն իրարից անբաժան անտառային տարածքներ են, լանդշաֆտներ և կենսաբազմազանություն, որոնց կառավարումը հիմնված է էկոլոգիական կոնվենցիաների սկզբունքների վրա:

17:50 Նոյեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news