ՀՀ Նախագահը ստորագրեց Սևանից 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքը

ՀՀ Նախագահը ստորագրեց Սևանից 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքը

ԷկոԼուր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Այս օրենքի համաձայն` 2017 թ-ին Սևանա լճից բաց կթողնվի օրենքով նախատեսված 170 միլիոն խմ-ից բացի ևս 100 միլիոն խմ ջուր ոռոգման նպատակով:

Այս տարի Սևանա լճի մակարդակի ամենաբարձր նիշը 1900.91 սմ էր: Ջրբացթողումների արդյունքում լճի մակարդակը սկսեց իջնել: Հուլիսի 17-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն իջել է 7սմ-ով` կազմելով 1900.84սմ:

13:55 Հուլիս 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news