ՀՀ կառավարությունը հրաժարական է տվել

ՀՀ կառավարությունը հրաժարական է տվել

ԷկոԼուր

Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը  հրաժարական է տվել, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը:

ՀՀ նախագահի հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ.

1.  Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2.  Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»:

 

14:59 Մայիս 18, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news