ԷկոԼուր
ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական մարմինների պաշտոններում նշանակումներ է կատարել:
Վարչապետի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին: Իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել է Արթուր Վանեցյանը:
Նախկինում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր Վլադիմիր Գասպարյանը, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնը` Գեորգի Կուտոյանը:
Լուսանկարը` primeminister.am կայքից
Մայիս 11, 2018 at 18:23