Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական որսը և ձկնորսությունը

Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական որսը և ձկնորսությունը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը և ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը և ձկնորսությունը կանխելու նպատակով։

Ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարվել է հունվարի 29-ին ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմավորումների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

14:56 Հունվար 10, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news