Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ պայմանագրի գործողությունների հնարավոր դադարեցում

Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ պայմանագրի գործողությունների հնարավոր դադարեցում

ԷկոԼուր

Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն դիտարկում է Հայաստանի կառավարության կողմից կոնվենցիայի դրույթների հետեւելու հարցը հատուկ կերպով:

Հիշեցնենք, որ Օրհուսի կոնվենցիան երաշխավորում է հասարակության տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության  եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի արդարադատության մատչելիության  իրավունքը:

Միեւնույն ժամանակ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտե Հայաստանից ուղարկվել է այդ իրավունքները չպահպանելու վերաբերյալ 2 բողոք: Մի բողոքը վերաբերում է Դալմայի այգիների սեփականատերերի իրավունքների խախտմանը: Մյուսը վերաբերում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում տեղի բնակիչների եւ հասարակայնության իրավունքների խախտմանը: Կոմիտեն մասնավորապես նշում է, որ Հայաստանից (ի նկատի ունեն կառավարությանը) չի եկել ոչ մի մեկնաբանություն Դալմայի այգիների սեփականատերերի բողոքի վերաբերյալ առաջընթացի մասին: Ապա Կոմիտեն դիտարկում է ընդունված բնապահպանական օրենքների առաջընթացի հնարավորությունները:

Կոմիտեն կարծում է, որ պետք է ներկայացնել ապացույց, որ ընդունվել են բոլոր օրենսդրական, նորմատիվային, վարչական եւ գործնական միջոցառումները, որպեսզի ապահովեն ՇՄԱԳ գործընթացի կատարումը` ներառյալ հասարակության մասնակցությունը:

«Որոշումների ընդունման գործընթացում հարասարկությունը տեղեկացվում է որքան հնարավոր է շուտ, երբ բաց են բոլոր հնարավորությունները եւ հասարակության համար նշված են ողջամիտ ժամկետներ, որպեսզի խորհրդակցեն եւ մեկնաբանեն նախագծի փաստաթղթերը:

Որքան հնարավոր է` հստակ սահմանվեն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նախագծողների պարտավորությունները հասարակության մասնակցության գործընթացի կազմակերպման հարցում…»:

 Կոմիտեն նշում է, որ կսահմանվեն համապատասխան միջոցառումներ  Կոնվենցիայի ամողջովին պահպանումն ապահովելու համար: Բացի օգնություն ցուցաբերելու եւ խորհրդատվական միջոցառումներից նախատեսվում է նաեւ խնդրել Կողմին  (Հայաստանի կառավարությանը) Համապատասխանության կոմիտե ներկայացնել Կոնվենցիայի դրույթների համապատասխանության ձեռքբերումների ռազմավարություն` ներառյալ կատարման ժամանակացույցը եւ ներկայացնել զեկույց այդ ռազմավարության իրականացման վերաբերյալ: Հասարակության կողմից հաղորդագրության ստացման դեպքում տալ համապատասխան Կողմին հանձնարարականներ` հասարակության ներկայացուցչի բարձրացրած հարցի առնչությամբ կոնկրետ միջոցառումների վերաբերյալ, կամ հայտարարություն անել չկատարելու մասին, կամ միջազգային իրավունքի կիրառվող նորմերի համաձայն  դադարեցնել պայմանագրի գործողությունները, հատուկ իրավունքները եւ արտոնությունները, որոնք, Կոնվենցիայի համաձայն, տրվել են շահագրգիռ Կողմին:

Նոյեմբեր 04, 2015 at 14:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր