950.0հազար դրամի տուգանք` բնապահպանական խախտումների համար

950.0հազար դրամի տուգանք` բնապահպանական խախտումների համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06.03-10.03.2017թթ ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 950.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 457.48 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 450.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 407.48 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 350.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 258.98 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 1 ծառի համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 148.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով հաշվարկել է 11.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառած վնասի ակտ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 2 կգ գետի ձուկ`
(Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրին ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ մանկական գյուղ» Իջևանի մասնաճյուղ):

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0 հազար դրամ գումարով. որից՝
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանք:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 36.0 hազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մարտ 13, 2017 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր