2006-2009թթ. Թուխմանուկի ոսկու հանքավայրից ստացվել է 218,379 կգ ոսկի

2006-2009թթ. Թուխմանուկի ոսկու հանքավայրից ստացվել է 218,379 կգ ոսկի

ԷկոԼուր

«Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն  2006-2009թթ. Թուխմանուկի ոսկու հանքավայրում մարել է 54191 տ հանքաքար,  218,379 կգ ոսկի և 583,869 կգ արծաթ:  Այս մասին «Էկոլոգիական իրավունք» բնապահպանական ՀԿ  նախագահ Արթուր Գրիգորյանի հարցմանը ի պատասխան տեղեկացրել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը:

Մինչդեռ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Հովսեփյանի տրամադրած տեղեկանքի համաձայն` 2006-2012թթ. «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրից արդյունահանված հանքաքարի և մետաղների ծավալները կազմել են` 86,42 հազար տոննա հանքաքար, 256.29 կգ ոսկի, 0.964 տոննա արծաթ: Ընդ որում, 2007, 2009  և 2012 թվականներին հանքաքար և մետաղներ չեն արդյունահանվել:

12:23 Հունիս 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news