Հրդեհի բռնկման 20 դեպք է գրանցվել

Հրդեհի բռնկման 20 դեպք է գրանցվել

ԷկոԼուր

Հանրապետության ողջ տարածքում նկատվող բարձր ջերմային ֆոնն անտառամերձ և անտառային տարածքներում մեծացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 20 դեպք.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 15 դեպք՝ 147,39 հա տարածքում, որից անտառածածկ՝ 116,08 հա, ոչ անտառածածկ՝ 31,31 հա

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝1 դեպք՝4․0 հա ոչ անտառածածկ տարածքում

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 2․0 հա ոչ անտառածածկ տարածքում

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 0,33 հա անտառածածկ տարածքում։

Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է հետևել հակահրդեհային, անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Չոբանյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում, ինչպես նաև անտառ տանող ճանապարհներին տեղադրվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են հակահրդեհային արագ արձագանքման ջոկատներ։

Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է․

Կրակ վառել (վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել)

Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել անտառում

Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև լիցքավորվող մեքենաների մոտ ծխել

Արևի ուղիղ ճառագայթների տակ ընկնող տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք ևս կարող են հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ օպտիկական երևույթների արդյունքում

Հրդեհի բռնկման դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ԱԻՆ ՄՓԾ, զանգահարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման շուրջօրյա թեժ գծին՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28, 093/ 92 91 90, 093/ 18 91 80 հեռախոսահամարներով:

Այս մասին տեղեկանում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:

13:42 Հուլիս 04, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news