Բնապահպանական խախտումների համար նշանակվել է 1 միլիոնի տուգանք

Բնապահպանական խախտումների համար նշանակվել է   1 միլիոնի տուգանք

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13.03-17.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1070.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 724.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.43 միլիոն դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 163.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 112.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 20.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 18.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ արձանագրել է 5 կգ խեցգետնի ապօրինի որսի դեպք, ինչի համար կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 2 կգ գետի ձուկ`
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ մանկական գյուղ» Իջևանի մասնաճյուղ):

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշու՝ 370.0 հազար դրամի. որից՝
Արարատի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 370.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0 հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 543.9 hազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 342.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 200,0հազար դրամ ընդհանուր գումարի չափով և 3 վնասի փոխհատուցման որոշում` 228,5 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 1 հայցադիմում` 220.5 հազար դրամի պատճառված վնասի հարկադիր կարգով գանձելու համար:

12:35 Մարտ 20, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news