«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի ծրագիրը մտավ ակտիվ փուլ

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի ծրագիրը մտավ ակտիվ փուլ

ԷկոԼուր 

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի ծրագիրը մտավ ակտիվ փուլ ՀՀ կառավարության 2020թ-ի հունիսի 18-ի 1016-Ա որոշմամբ: ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի կողմից Ծրագրի վարկային ֆինանսավորման համար փոփոխություններ մտցվեցին այս Ծրագրին ուղղված կառավարության աջակցության համաձայնագրում: Այդ փոփոխությունները հիմնականում վերաբերում են մի շարք հասկացությունների սահմանմանը: Հստակեցվել է շրջակա միջավայրի վերաբերյալ հնարավոր խախտումների համար Կառուցապատողի պատասխանատվությունը։

Նշենք, որ «Մասրիկ-1»-ի կառուցման համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը, որի հետ ՀՀ կառավարությունը 2018թ-ին կնքել է Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր:

 «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի ցուցանիշները 

- 55.0 ՄՎտ փոփոխական հոսանքի հզորությամբ և 62.013 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան:

- Կայանի տարածքը կազմելու է 128.3 հա, կայանի ցանկապատի երկարությունը՝ 5870 մ:

- Կառուցվելու է 9.2 կմ երկարությամբ 110կՎ բարձրավոլտ օդային գիծ՝ «Մասրիկ 1» ենթակայանից մինչ «Կապուտակ» և «Ակունք» օդային հաղորդագծերի խարսխային հենարանները: Միացումները նախատեսված են «Կապուտակ»-ի N452 և «Ակունք»-ի N86 հենարաններին։ 

ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի 326 – Լ որոշմամբ կայանի շինարարության նպատակով Մեծ Մասրիկ բնակավայրից օտարվեց 32,6591 հա հողատարածք։

16:14 Հունիս 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news