Օգոստոսի 8-ից մայրաքաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

Օգոստոսի 8-ից մայրաքաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ:

Նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Լուսանկարը՝ «Երևանյան պատմություններ» ֆեյսբուքյան էջից

Օգոստոս 08, 2019 at 13:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր