Խոսրովի արգելոցում հրդեհից այրվել է 5 հա տարածք

Խոսրովի արգելոցում հրդեհից այրվել է 5 հա տարածք

ԷկոԼուր

Մարտի 12-ին Խոսրովի արգելոցում ամպրոպից առաջացած  հրդեհի արդյունքում  այրվել է 5 հա տարածք: Բնությանը պատճառված վնասը հաշվարկվում է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը:

Արգելոցում հրդեհը բռնկվել էր ժամը 22:00-ի սահմաններում: Արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել այն:

22:40 դեպքի վայր են ժամանել նաև ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով իրականացված օպերատիվ միջոցառումները, նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար խորին շնորհակալություն է հայտնում մասնակից բոլոր կազմակերպություններին և անհատ կամավորներին»:

18:05 Մարտ 13, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news