Դիլիջան» ազգային պարկում տնկվել է շուրջ 4000 տնկի

Դիլիջան» ազգային պարկում տնկվել է շուրջ 4000 տնկի

ԷկոԼուր

Ապրիլի 19-ին «Դիլիջան» ազգային պարկում տնկվել է շուրջ 4000 տնկի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծառատունկն իրականացվել է ազգային պարկի տնօրինության նախաձեռնությամբ և «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության Դիլիջանի մասնաճյուղի աջակցությամբ,տարածաշրջանի ավագ դպրոցների և Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) մոտ 50 աշակերտների և ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ: «Այս տարի նախատեսված մոտ 5 հա տարածքից այսօր ծառատունկ իրականացվեց 1,5հա-ի վրա, տնկվեց ավելի քան 4000 տնկի: Եղանակը բարենպաստ է, հողը` պարարտ, կպչողականությունը` բարձր: Հուսանք, որ մոտ ապագայում մեր երիտասարդներն այստեղ կտեսնեն իրենց ձեռքով տնկված ծառերից բարձրացած երիտասարդ անտառը»,- ասել է Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը:

Ապրիլ 20, 2015 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր