
ԷկոԼուր
2018թ-ին Հայաստանի 4 մարզերում` Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի, Սյունիքի, Հրազդանի, Գուգարքի, Իջևանի և Նոյեմբերյանի անտառտնտեսությունների մասնաճյուղերում, 6.5 հեկտարի վրա հիմնադրվել են անտառային տնկարաններ: Այս մասին տեղեկանում ենք Անտառային կոմիտեի կայքից:
Աղբյուրի համաձայն` 2018թ-ի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսությունների կողմից 80.5 հեկտարի վրա իրականացվել են անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ՝ տնկման և ցանքսի միջոցով: Ինչպես նաև 100 հա տարածքում իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ:
ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի աջակցությամբ՝ 2018 թ-ի աշնանը 1382 հեկտարի վրա իրականացվել են բնական վերաճի օժանդակման աշխատանքներ հողի հանքայնացման միջոցով, որից 391.8 հեկտարը՝ ցանքիս միջոցով՝ հարթակներում (իրականացման համար մթերվել և օգտագործվել է 1954 կգ հաճարենու սերմ): 260 հեկտար տարածքում էլ իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ:
15:02 Հունվար 25, 2019