«Էրեբունի» պետական արգելոցի տարածքը ընդլայնվեց 31.5134 հեկտարով

«Էրեբունի» պետական արգելոցի տարածքը ընդլայնվեց 31.5134 հեկտարով

ԷկոԼուր

31.5134 հեկտարով ավելացավ «Էրեբունի» պետական արգելոցի տարածքը: Սույն թվականի հոկտեմբերի 1-ին գործադիրն ընդունեց «Հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու, «էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի n 827-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը,  որով Ողջաբերդ համայնքի 24,87 հա անտառային ֆոնդի եւ 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողեր փոխադրվեցին հատուկ պահպանվող հողերի կատեգորիա եւ ամրացվեցին «Էրեբունի» արգելոցին: Արգելոցի տարածքը 89 հեկտարից դարձավ 118.75 հա: Որոշման ընդունմամբ ճշգրտվեցին նաեւ արգելոցի սահմաններն ու հատակագիծը:

«Էրեբունի» պետական արգելոցը կազմավորվել է 1981թ.,  գտնվում է Երեւան քաղաքից դեպի հարավ-արեւելք: Արգելոցում բնական պայմաններում աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից երեքը` Ցորեն Ուրարտու, Ցերեն բեոտական` վայրի միահատիկը, Ցորեն Արարատյան` վայրի երկհատիկը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ: Բացի վայրի ցորեններից արգելոցի տարածքում աճում են նաեւ գարու, աշորայի վայրի տեսակներ: «Էրեբունի» արգելոցն իր մեջ ընդգրկում է նաեւ բարձրակարգ ծաղկավոր բույսերի շուրջ 300 տեսակ, որը կազմում է Հայաստանի ֆլորայի ավելի քան 9%-ը: Տասներեք տեսակ գրանցված է Հայաստանի Բույսերի Կարմիր գրքում:

Լուսանկարը վերցված է www.reservepark.mnp.am կայքից:

17:54 Հոկտեմբեր 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news