Բնությանը հասցվել է ավելի քան 12 միլիոն դրամի վնաս

Բնությանը հասցվել է ավելի քան 12 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թ. նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 12.001.580 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել 1.050.000 դրամի չափով վարչական տուգանք։ Ինչպես հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.218.000 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 40 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 8.724.080 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 1 թխկի, 1 կաղնի, 1 հաճարենի, 1 ուռենի) հաշվարկվել է 319.500 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1,3 խմ վառելափայտ, 0,1 խմ թափուկ վառելափայտ)՝ 46.200 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 գնդաձև ակացիա) հաշվարկվել է 21.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 25 դեպքով (137,125 խմ վառելափայտ, 6 խմ թափուկ վառելափայտ, 360 պարկ փայտածուխ)՝ 4.908.900 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է 10.800 դրամ չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի) հաշվարկվել է 60.000  դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի, 3 բոխի) հաշվարկվել է 51.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արմավիր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,7 խմ անտառանյութ) հաշվարկվել է 97.200 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 սոճենի) հաշվարկվել է 73.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 1 բոխի, 1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 66.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվել է 1 ստուգում։

Լոռի՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (79 ծառի կոճղ) հաշվարկվել է 3.277.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ձկան ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացված թվով 6 ստուգման արդյունքում նշանակվել է 500 000 դրամի չափով վարչական տուգանք։

Արարատ՝ «Մէգ-Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտն` նախկինում «Նոր Ջրաղաց» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում «Ձոր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք` նախկինում «Հրանտ և Էդվարդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ` 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

11:03 Դեկտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news