Երևանի վարչական շրջաններում առգրավվել է 1002 հատ սիգ տեսակի ձուկ

Երևանի վարչական շրջաններում առգրավվել է 1002 հատ սիգ տեսակի ձուկ

ԷկոԼուր

Դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու նպատակով։

Մասնավորապես, Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ: Սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ին, ՀՀ ԿԳՆ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ շրջայցերը կկրեն շարունակական բնույթ։

 

Դեկտեմբեր 21, 2018 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր