Հայաստանում ոռոգելի հողատարածքների կեսը չի ոռոգվում

Հայաստանում ոռոգելի հողատարածքների կեսը չի ոռոգվում

ԷկոԼուր

Հայաստանում ոռոգելի հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների միայն 47%-ը: Այս խնդիրը քննարկվեց փետրվարի 23-ին` ՀՀ կառավարության նիստում: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: Պատասխանատուներն են` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահները:

Փետրվար 24, 2017 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր