Պաշտոնական պարզաբանում Կոմիտասի անվան պուրակում ծառահատման վերաբերյալ

Պաշտոնական պարզաբանում Կոմիտասի անվան պուրակում ծառահատման վերաբերյալ

ԷկոԼուր

Կոմիտասի անվան պուրակում ծառ են հատել։ Այս մասին 2020 թ․ մայիսի 14-ին ահազանգել է «Իրավունք և արժեքների գերակայություն» ՀԿ-ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը։ Նրա կողմից հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները կտրատում գետնին ընկած ծառը։

«Նորմալ վիճակում է թխկի է։ Չորացած չէ, քանի որ ծաղկել է։ Թաց է ծառը»,- ասել է Սարգիս Տեր-Եսայանը տեսանյութում։

Նույն օրը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տվյալ ծառահատման վերաբերյալ լուսանկարները և հայտնել, որ կտրված ծառը չորացած է եղել։

«Վթարային ծառի հատում։ Կոմիտասի անվան պուրակում՝ Կոնսերվատորիայի այգում, հեռացվել է չորացած, ճեղքված մեկ ծառ՝ հացենի, որը խանգարում էր կողքի ծառերի աճին: Տարածքում կատարվել է նաև սանիտարական հատում՝ չորացած ճյուղերի հեռացում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Տեր-Եսայանի

Լուսանկարները՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի



16:13 Մայիս 15, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news