Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում

ԷկոԼուր

Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Ընդ որում, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 17-ին Երևանի կենդանաբանական այգու ներկայիս և նախկին աշխատակիցները «Ռուբեն հեռացի՛ր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել կենդանաբանական այգու մոտ: Նրանք պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

 

15:17 Նոյեմբեր 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news