Շրջակա միջավայրին հասցվել է 4.5 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 4.5 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 46 դեպք, 30 դեպքով հաշվարկվել է 4.583.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 19 գործ (1.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.419.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 23 դեպք` հաշվարկվել է 3.540.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (15 հաճարենի, 30 բոխի, 1 լորենի, 1 հողմատապալ լորենի, 1 թխկի, 1 հողմատապալ թխկի, 4 հողմատապալ հացենի) հաշվարկվել է 2.136.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 17 դեպքով (15.5 խմ թափուկ վառելափայտ, 29.7 խմ վառելափայտ, 2.3 խմ կողահատ տախտակ) հաշվարկվել է 1.382.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, որից 1 գործի քննությունն ընթացքի մեջ է։

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի արդյունահանման 6 դեպքով (468 հատ՝ 192.3 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 961.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք, որից 2 գործի քննությունն ընթացքի մեջ է։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 82.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Իրականացվում է թվով 1 ստուգում, որի քննությունն ընթացքի մեջ է։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված իրավախախտման 1 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները և վարչական վիճակագրական հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 6 դեպքով նշանակվել է 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 1 գործի քննությունն ընթացքի մեջ է։

Նախկինում արձանագրված՝ 3 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

17:30 Հուլիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news