Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 11՝ «Ասսաթ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 11՝ «Ասսաթ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Լոռու մարզում Քարաբերդի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ասսաթ» ՍՊԸ-ի հայտարարագրին

Գլաձորի հանքավայրի հավակնողը՝ ընկերության սեփականատեր

«Ասսաթ» ՍՊԸ-ն գրանցվել է 1999 թ-ի ապրիլի 22-ին: Հենց այս օրն էլ ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել հայտարարագրում բացահայտված առաջին իրական սեփականատերը՝ ՀՀ քաղաքացի Արամ Օսիկյանը: Վերջինս նաև «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը մի քանի տարի շարունակ փորձում է ստանալ թույլտվություն Վայոց ձորի մարզի Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Այս հարցի շուրջ իսկական դատական աժիոտաժ է ստեղծվել:

Հայտարարագրում բացահայտված երկրորդ իրական սեփականատերը կրկին ՀՀ քաղաքացի Գևորգ Օսիկյանն է: Նա ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է: Գևորգ Օսիկյանը նաև գինեգործական «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի տնօրենն է:

 

 

12:26 Մայիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news