Հրդեհ Արայի լեռան լանջին

Հրդեհ Արայի լեռան լանջին

ԷկոԼուր

Նոյեմբերի 2-ին` ժամը 14:45-ի, ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան լանջին` Աշտարակ քաղաքի կողմից, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 10 հրշեջ-փրկարար և այնտեղ գտնվող արշավի մասնակիցներից  20 մարդ:

 Լուսանկարը` hayrenagitakan.wordpress.com -ի

14:24 Նոյեմբեր 04, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news