Մելիք գյուղում նոր պոչամբարի կառուցման նախագիծն ուղարկվել է Առողջապահության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութուններ

Մելիք գյուղում նոր պոչամբարի կառուցման նախագիծն ուղարկվել է Առողջապահության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութուններ

ԷկոԼուր

Մելիք գյուղում (Արագածոտնի մարզ) «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի համար նոր պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը խորհրդակցություն է անցկացրել:  Նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հասարակական լսման արդյունքները, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողի դիմումը ուղղված ՀՀ վարչապետին, ՀՀ հանրային խորհրդին, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարին, որում առաջ են քաշվում մտահոգություններ գործող պոչամբարների, ինչպես նաև նախատեսվողի վերաբերյալ: Նոր պոչամբարի նախագծային փաստաթղթերը՝ կարծիքներ ստանալու նատակով արդեն տրամադրվել են ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններին»: Նշենք, որ Էկոլոգիական հասրակական դաշինքը պահանջում է դադարեցնել «Մեգո Գոլդ» ընկերության գործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ չանցկացվի ընկերության գործունեության արդյունքում  Մելիք գյուղում ստեղծված  սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ուսումնասիրություն:

Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ Հայաստանի կանաչների միությունը նաեւ բաց նամակով դիմել են «Գլոբալ Գոլդ» ընկերության («Մեգո Գոլդ» ընկերության բաժնետեր) սեփականատեր Վան Կրիկորյանին:

15:37 Հունվար 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news