ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 14-18 ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 450 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 207 հազար դրամի գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Այս թվերը ներկայացրեցին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված 1 գործով կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում, մասնավորապես, Սյունիքի ՏԲ և Կապանի ոստիկանության համատեղ ստուգայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի/ վայրի խոզ/ համար 1 ֆիզիկական անձի կատմամբ հաշվարկվել է 200 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության և խեցգետնի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 19 հատ «կարաս» տեսակի ձուկ և 44,5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում կանխարգելվել է որսի 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 110 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Արարատի ՏԲ կողմից արձանագրված ձկնգողության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված է մեկ ձկնորսական ցանց: Շիրակի ՏԲ բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված է արտույտի ապօրինի որսի 2 դեպք, ինչի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 7 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 654, 5 հազ. դրամ:
Մարտ 22, 2011