Ապօրինի ձկնորոսություն Արարատի մարզում․ հարուցվել են վարչական վարույթներ

Ապօրինի ձկնորոսություն Արարատի մարզում․ հարուցվել են վարչական վարույթներ

ԷկոԼուր 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ապրիլի 28-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Հովտաշեն և Ռանչպար գյուղերին հարակից ջրային տարածքներից առգրավել են 15 հատ կախովի («էկրան») ձկնորսական ցանց և 1 որսորդական հրացան, իսկ Ազատի ջրամբարից (Զովաշեն)՝ ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ 

Ինչպես հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ կախովի ձկնորսական ցանց և որսորդական հրացան առգրավելու դեպքերի առնչությամբ կիրականացվեն վարչական վարույթներ, իսկ Ազատի ջրամբարում ձկնորսական ցանց տեղադրելու դեպքի վերաբերյալ արդեն իսկ կան հարուցված վարչական վարույթներ։

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

 
 

15:18 Մայիս 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news