Ապօրինի ձկնորսություն Արարատի մարզում և Երևանում․ Տեսչությունն առգրավել է կախովի ձկնորսական ցանցերը

Ապօրինի ձկնորսություն Արարատի մարզում և Երևանում․ Տեսչությունն առգրավել է կախովի ձկնորսական ցանցերը

ԷկոԼուր

Ս․ թ․ ապրիլի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

«ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։ Ստուգայցերը շարունակվում են», - նշված է տեսչության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

15:52 Ապրիլ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news